Համբարձման առավոտը Հ․ Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան:
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:


ծաղկունք-ծաղիկներ
ալվան-վառ կարմիր
վիճակ հանել- նախապես պահված իրը հանելով՝ դրա տիրոջ ապագան գուշակել

  1. Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրված են.

    ա. ծաղիկները


    բ. Աղջիկները

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան:

  • Ինչպե՞ս ես հասկանում՝
    Ծաղկունքը ալվան զուգել են հանդեր նախշուն գորգերով:
  • Նշի՛ր քեզ դուր եկած հատվածը:
  • Համացանցից տեղեկություններ հավաքի՛ր Համբարձման տոնի, խորհրդանիշ տիկնիկի՝ վիճակի Արուսի մասին և տեղադրի՛ր քո բլոգում:
  • Սովորի՛ր անգիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *