Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ճամփորդություն դեպի Բյուրական

Ապրիլի 19-ին մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Բյուրական։ Այդ օրը գարնանային, պարզ, արևոտ օր էր։ Այնտեղ ես տեսա լանջի ներքևում թաքնված փոքրիկ գետակ։ Այցելեցինք Արտավազիկ եկեղեցի, որը հիմնադրվել է 7–րդ դարում։ Եկեղեցին քանդված էր երկրաշարժի պատճառով, բայց նա միևնույնն է կանգուն է մնացել իր տեղում։ Ինձ ամենաշատը դուր եկավ եկեղեցին և գետակը։ Մենք ճաշեցին բոլորով, խաղացինք, երգեր երգեցինք, մի քիչ էլ հիացանք և վերադարձանք դպրոց։ Այդ օրը մենք շատ հիշարժան և հիանալի օր անցկացրեցինք։

Twins’ week

Kim and Ken are twins and they live at the zoo. Their father is the zookeeper. He has so many things to do.
On Mondays they take a shower, the hippos join the fun. Then watch TV with the fish, the week has just begun.
On Tuesdays they eat breakfast with the pandas and the frogs. And eat dinner in the evening with chimps and cats and dogs.
On Wednesdays they clean their teeth, the crocodile helps them brush. Then at night they ride their bikes, the rhino gives a push.
On Thursdays they play football, with parrots in the park. Then take a swim in the pool, the one without the shark!
On Fridays they do their homework, the octopus helps too. Then play some games with their friends and run around the zoo.
On Saturdays they go shopping, with the kangaroos. Then come home on a big, red bus and have a little snooze.
On Sundays they are very tired and sleep until it’s lunch. Then take a walk around the zoo and see the friendly bunch.

Professions – մանկագիտություններ

cook – խոհարար

doctor – բժիշկ

driver – վարորդ

fireman – հրշեջ

policemar – ոստիկան

teasher – ուսուցիչ

seller – վաճառող

policeman – ոստիկան

mechanic – մեխանիկ

farmer – ագարակատեր

seretany – քարտուղար

l would li ke to be. – Ես կուզենայ լինել

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:

Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր

կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո

իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից

առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա

բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:

Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր

վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ

թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն

սպիտակել էին:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:

Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի

գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր

կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը

հետաքրքիր բաներ:

Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:

Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել: